Մարտունու Ծննդատուն

 

«Մարտունու Ծննդատուն» ՊՓԲԸ –հիմնադրվել է 1997թ:

2014թ-ից համարվում է 2-րդ մակարդակի բուժ հաստատություն:

«Մարտունու Ծննդատուն» ընկերությունը Գեղարքունիքի մարզում լավագույն ծննդատներից մեկն է:

Այն կլինիկական և կրթական գործունեություն է իրագործում: Ծննդատունն ունի ծննդաբերական,գինեկոլոգիական,վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա:

Ծննդատունն ունի շուրջ 100 աշխատող ` այդ թվում 13 բժիշկ , 48 ` միջին բուժանձնակազմ,16` կրտսեր բուժանձնակազմ և 12`վարչական ու տնտեսական մասի աշխատողներ:

 

«Մարտունու Ծննդատուն» ՊՓԲ Ընկերությունում տարեկան ավելի քան 1300 կին է ծննդաբերում:

«Մարտունու Ծննդատուն» ՊՓԲ ընկերությունը, բժշկության զարգացմանը համընթաց, անընդմեջ ընդլայնում և զարգացնում է մատուցվող ծառայությունների ծավալը, իրականացնում նոր ծրագրեր` ծառայությունների բարելավման և անձնակազմի որակավորման բարձրացման համար:

 Մարտունու ծննդատան ծառայություններից օգտվում են նաև մարզի այլ քաղաքների քաղաքացիները:

 Վերջին 2 տարում շենքային պայմանների բարելավումը, բուժ. տեխնիկայի հագեցվածությունը, բժշկական մասնագիտական կատարելագործումը նպաստեցին, ոչ միայն բուժական ծավալի որակի բարձրացմանը, այլ նաև ազգաբնակչության սպասարկման բարելավմանը:

Ծննդատունը որպես կլինիկական հիվանդանոց ուսումնական բազա է   «Մարտունու բժշկական քոլեջի»,  «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի» ուսանողների համար: Կատարվում է տարածաշրջանի բժիշկների և բուժ. քույրերի վերապատրաստում:

 

«Մարտունու Ծննդատուն» ՊՓԲԸ –ի գործնեության հիմնական տեսակները 

  

Լիցենզիա

 

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript