ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

12.1 Ընկերությունը կարող է վերակազմավորվել օրեքով սահմանված կարգով, միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերափոխման միջոցով։

Ընկերությունը վերակազմավորված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից։ Ընկերությունը այլ Ընկերության միացման միջոցով վերակազմավորման դեպքում առաջինը համարվում է վերակազմավորված ձեռնարկությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կող֊մից այդ Ընկերության գործունեության դադարեցման մասին գրառումը կատարելու պահից։ Վերակազմավորման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմավորման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցված ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով՝ ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող մարմնի կողմից։

12.2 Ընկերության լուծարումը հանգեցնում է Ընկերության դադարեցմանը առանց Ընկերության իրավունքների և պարտականությունների իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցմամբ։ Ընկերության լուծարման հիմքերն են՜

1.Դատարանի կողմից Ընկերության պետական գրանցման անվավեր ճանաչելը,

2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում Ընկերության աոանց իրավահաջորդի լուծարման մասին որոշում ընդունելը:

3. ԸնկնրությունԸ սնանկ հայտարարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:

4. Ընկերությունը լուծարելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը:

5.Օրենքով նախատեսված այլ հիմքերով։

Ընկերության լուծարման և լուծարային հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը սույն կետի երկրորդ ենթակետով նախատեսված դեպքում կատարում է հիմնադիրը Ընկերության խորհրդի ներկայացմամբ։

Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայացուցիչները։ Նախքան լուծարման մասին որոշում ընդունելը Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է հաստատի խորհրդի կողմից ներկայացվււծ ամփոփ հաշվեկշիռը և Ընկերության լուծարման նախագիծը։ Լուծարումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընկերության լուծարումը համարվում Է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած, ձեոնարկությունների պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու պահից։

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

 

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript