ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1.Ընդհանուր դրույթներ

1.1Մարտունու Ծննդատուն փակ բաժնետիրական ընկերությունը ( այսուհետև` Ընկերություն) հանդիսանում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, որի կանոնադրական հիմնադրամը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսեր:

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ( այսուհետև` Հիմնադիր) 29.12.1997թ թիվ 138 որոշման համաձայն Մարտունու ծննդատուն պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով:

Ընկերությունը հանդիսանում է Մարտունու ծննդատուն ձեռնարկության(գրանցման թիվ` 26.11.1996թ 76.140.00379) իրավահաջորդը:

1.2 Ընկերությունը իր գործնեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով (այսուհետև` Օրենք), ՀՀ այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.3 Հիմնադրի և Ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

1.4 Ընկերության ֆիրմային անվանումն է`

  Լրիվ - Մարտունու ծննդատուն փակ բաժնետիրական ընկերություն

  Կրճատ –Մարտունու ծննդատուն ՊՓԲԸ

1.5 Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային հասցեն է`Գեղարքունիքի մարզ ք.Մարտունի Գետափնյա 2/18)

2. Ընկերության գործունեության ոլորտներն ու նպատակը

2.1 Ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստեղծումն է:

2.2 Իր առջև դրված նպատակները իրականացնելու համար Ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

-Հիմնադրի կողմից իջեցված ազգաբնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկման պետ պատվերի իրականացումը:

-Ազգաբնակչության ծննդօգնության ցուցաբերում:

-Հղի կանանց նկատմամբ բժշկական կանխարգելիչ վերահսկողության իրականացում:

-Հղիների և կերակրող մայրերի բժշկա-հիգիենիկ ուսուցում:

-Հիմնադրի թույլտվությամբ առողջապահությանը հարակից կամ նրա զարգացմանը նպաստող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված արտադրա-տնտեսական, գործարարական և այլ գործունեության իրականացումը:

-Հիվանդությունների ախտորոշման բուժման ժամանակակից մեթոդների, նոր բժշկական տեխնիկայի, սարքավորումների, դեղամիջոցների ներդրումը:

2.3 Ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն:

Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված գործունեության առանձին տեսակներով ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում:

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript