ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1 Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել որպես իրավաբանական անձ Ընկերության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական գրանցման պահից։

3.2 Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացել ՀՀ և օտարերկրյա պետությունների բանկերում, ինչպես ՀՀ արժույթով, այնպես էլ արտարժույթով։

3.3 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ հայերեն գրառումներով, ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմներ և բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ։

3.4 Ընկերությանն իր պարտւսվորություններով պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով։

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար։

3.5 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտւսվորությունների համար։

3.6 Ընկերությունն իրավունք ունի.

ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը,

• ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում արտարժույթով,

• Օրենսդրությամբ սահմանված կարգով, իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր,

• ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ

• ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարմանկարգը, այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով՝ նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,

• ունենալ միջոցներ արտարժույթով, դրանք ստանալ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունք և ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել և ինքնուրույն տնօրինել, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառել պետությանը, ձեռնարկություններին, կազմակերպություններին կամ քաղաքացիներին,

• ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արատդ֊րանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին, ունենալ մասնաճյուղեր և բացել ներկայացուցչություններ Օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։

3.7 Ընկերությունը պարտավոր է.

• Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն, ապա֊հովել Ընկերության փաստաթղթերի / Ընկերության կանոնադրությունը, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերը, Ընկերության ներքին փաստաթղթերը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգերը, տարեկան հաշվետվությունները, բաժնետոմսերի թողարկման ազդագրերը, հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունները, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի/ պահպանումը։

Հրապարակել կախյալ ընկերությունում իր մասնակցության վերաբերյալ տվյալներ:

4. Ընկերության կանոնադրական հիմնադրամ.

4.1Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 34000000 դրամ,որը կազմում է 86 սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 34 միլիոն դրամ:Բոլոր 86 սովորական բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են Հիմնադրին:

Ընկերության բոլոր բաժնետոմսերը սովորական են:

4.2 Ընկերությունը կարոդ է կանոնադրական հիմնադրամի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի ոոոշմամբ, որը ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և ձեռնարկությունների պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից։ 4.2.1 Կանոնադրական հիմնադրամի չափի մեծացում

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը կարող է մեծացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են։

Ընկերությունը կարող է որոշում ընդունել լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին միայն Ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի քանակի սահմաններում և միայն նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի լրիվ վճարված լինելու դեպքում։

 Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է շահույթի մի մասը ներդնել կանոնադրական հիմնադրամում տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր իրեն պատկանող կանոնադրական հիմ նադրամում՝ հիմնադրամի չափից ավելի գույքը կամ դրա մասը փոխանցել կանոնադրական հիմնադրամ,

♦ Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել իր տնտեսական գործունեությամբ ռաջացած պարտքերի մարման համար։

4.2.2 Կանոնադրական հիմնադրամի փոքրացումն

Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափ փոքրացումը կարող է կատարվել.

♦ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ,

♦ բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռք բերմամբ և մարմամբ.

Ընկերությունն իրավունք չունի փոքրացնել կանոնադրական հիմնադրամը, եթե դրա չափը կդառնա ավելի փոքր, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված Ընկերության նվազագույն կանոնադրական հիմնադրամից։ Կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման հետևանքով մեկ տարուց ոչ պակաս ժամկետում ընկերության չվերադարձված բաժնետոմսերը կարող են համարվել անվավեր։ Դրանց փոխարեն Ընկերությունը կարող է թողարկել նոր բաժնետոմսեր:

Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կոդմից։ Ընկերության կանոնադրական հիմնադրամի փոքրացման պատճառով բաժնետերերի վճարումները կատարվում են Ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո։

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript