ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

5.1 Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով։

5.2 Ընկերության հիմնադրին Ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո Ընկերության կողմից տրվում է բաժնետոմսերի հավաստագիր /սերտիֆիկատ/։

Բաժնետոմսերի հավաստագիրը /սերտիֆիկատը/ անվանական արժեթուղթ է, որը վկայում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ Ընկերության որոշակի քանակի բաժնետոմսերի տնօրինման մասին։

Հավաստագիրը տրվում է լրիվ վճարված բաժնետոմսերի համար։ Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ։

Հավաստագիրը պետք է համապատասխանի ՀՀ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին։ Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր։ Բաժնետոմսերի հավաստագրերը կարող են տրվել բաժնետոմսերի տիրոջ միայն բաժնետոմսերն Ընկերության ռեեստրի հանձնելու դեպքում։ Ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժնետոմսերի և դրանց փոխարեն տրվող հավաստագրերի միաժամանակյա շրջանառության համար։

5.3 Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական հիմնադրամի 15%-ի չափով։

Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի 5%-ի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից։

Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստներն ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը այդ նպատակին չի բավարարում։

Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։ 5.4Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահաբաժինների վճարման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ։

5.5 Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով՝ ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգով

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության բաժնետերերի տարեկան Ընկերության կամ Ընկերության աուդի տորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական հիմնադրամից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման մասին, պայմանով, որ կանոնադրական հիմնադրամի մեծությունը Ընկերության զուտ ակտիվների արժեքից ավելի չլինի։

Եթե Ընկերության գոյության երկրորդ ֆինանսական տարվա ավարտից սկսած Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացված Ընկերության տարեկան հաշվապահական հաշվեկշռից կամ Ընկերության աու– դիտորական ստուգման արդյունքներից պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը օրենքով սահմանված Ընկերության կանոնադրական հիմնադրամի նվազագույն մեծությունից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է։ որոշում ընդունել իր լուծարման մասին;

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով։

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript