ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

8.1 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է:

Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով։

Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո 1 ամսվա ընթացքում։ Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։ Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են ըստ անհրաժեշտության և անհետաձգելի դեպքերում։

Ընկերության ինչիես տարեկան այնպես էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Հիմնադրի կողմից(բացառությամբ օրենքի 77-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշվում է

-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.

-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը:

-Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում նախագահում է Հիմնադիրը կամ նրա կողմից նշանակված անձը:

8.2 Օրենքի 86 հոդվածի համաձայն ընկերությունում խորհուրդ չի ստեղծվում և նրա իրավասությունները իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:

8.3 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում.

1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ,

2. Ընկերության վերակազմավորումը,

3. Ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը,լուծարային հաշվեկշիռների հաստատումը,

4. Ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,

5. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,

6. բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի մեծացումը,

7. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափի փոքրացումը,

8. Ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը

 

9. Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի/հսկիչ / ընտրությունը և նրանց(նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

10. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,

11. Ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վ ճւսրման մասին որոշման ընդունումը և շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցիչների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը

12. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը

13. Ընկերության գույքի օտարման և ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը,

14. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռք բերումը և հետ գնում

15. Ընկերության գործադիր տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, վարչության ձևավորումը,

 

16. ղեկավար պաշտոնատար անձանց, աուդիտն իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը,

17. Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը

18. Ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերություններում մասնակցությունը

19. Ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.

20. այլ կազմակերպություններին մասնակցելը,

 

21. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատոումը,

22. այլ հարցեր, որոնք Օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ Ընկերության խորհրդի իրավասության հարցեր։

8.4 Ընկերության ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադիրը( բաժնետերը) կամ նրա կողմից լիազորված անձը (անձինք) հիմնադրի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում:

Հիմնադրի լիազոր ներկայացուցիչ կարող են նշանակվել միայն պետական կառավարման մարմինների ապարատի պատասխանատու աշխատողները:

8.5 Սույն կանոնադրության 8.3 կետի 12,13,14,17,18,19,20,21 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից գործադիր տնօրենի ներկայացմամբ:

8.6 Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են հիմնադրի մեկից ավել լիազոր ներկայացուցիչներ ապա այդ ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին համապատասխան ձայնի իրավունքով լիազորված լիազոր ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ, բացի սույն կանոնադրության 8.5 կետում սահմանված դեպքերից:Իսկ սույն կանոնադրության 8.3 կետի 1,2,3,5,13, եյթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների ¾ -ով :

8.7 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն ընկերության գործադիր տնօրենը ինչպես նաև, վերհսկիչ հանձնաժողովի անդամները և աուդիտն իրականացնող անձը:

8.8Ընկերության ընթացիք գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության գործադիր տնօրենը

Ընկերության գործադիր տնօրենը`

1.տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գոր– ծւսրքներ է կատարում Ընկերության անունից,

2.ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում,

3.գործում է առանց լիազորագրի,

4.տալիս է լիազորագրեր,

5.սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, 6.բանկում բացում է Ընկերության հաշվարկային/այդ թվում՝ տարադրամային/ և այլ հաշիվներ

7.առաջարկություններ է նախապատրաստում Ընկերության վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ,

8 Ընկերության Ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը

9. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ,հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

 

10. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին,

11. աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պաշտպանվածության միջոցներ

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հետադարձ կապ

Հասցե : ՀՀ Գեղարքունիքի մարզ

ք. Մարտունի Գետափնյա 2/18

Կանանց կոնսուլտացիա :
Հեռ.0262 4 30 27

Ընդունարան` հեռ: 0262 4 27 52

Էլ-փոստ : Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript